Կալինինգրադում փոթորկի հետևանքով ավելի քան 30 ծառ է ընկել
Հոկտեմբերի 21 -ին Կալինինգրադում տեղի ունեցած ուժգին փոթորիկը տապալեց ավելի քան 30 ծառ: Տներ, մեքենաներ են վնասվել, հոսանքալարերը կտրվել են, ՏԱՍՍ-ին հայտնել են քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունից:
Քաղաքում վատ եղանակի պատճառով բնակչության շրջանում զոհեր չկան: Վարչակազմը շեշտեց, որ բրիգադները գնում են բոլոր ազդանշանների, այդ թվում` էլեկտրահաղորդման գծերի խափանումների դեպքում:
«30-40 րոպեի ընթացքում մենք անհապաղ վերացնում ենք ամեն ինչ»,-հավելեց մամուլի ծառայությունը:
Կարծիքներ