Կուրիլյան կղզիների մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ չորս երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները Կուրիլյան կղզիների հյուսիսային խմբի մոտ (Սախալինի շրջան) գրանցել են միանգամից 4 երկրաշարժ՝ մինչև 5,7 մագնիտուդով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում։
«Մեկի ուժգնությունը կազմել է 4,5 բալ, մնացածը՝ 5,0-ից 5,7: Ամենաուժեղի էպիկենտրոնը գտնվում է Սեւերո-Կուրիլսկ քաղաքից 206 կմ հարավ-արևելք»,- ասել է աղբյուրը։
Ցնցումների զգացման մասին տեղեկությունը ճշտվում է։
Կարծիքներ