ԱՄՆ-ն ուսումնասիրում է «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու տարբերակները
ԱՄՆ-ն քննարկում է «Հյուսիսային հոսք 2» նախագծի մասնակիցների նկատմամբ լրացուցիչ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է ТАСС-ը:
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել ապագայում պատժամիջոցներ կիրառելու այլ հնարավորություններ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ մեկնաբանելով «Հյուսիսային հոսք 2» նախագիծը :
Միևնույն ժամանակ, Բլինկենը պնդում է, որ «Հյուսիսային հոսք 2» -ը տնտեսապես և ռազմավարական առումով սպառնում է Ուկրաինային և Լեհաստանին, ինչպես նաև խախտում է Եվրամիության էներգետիկ անվտանգության սկզբունքները:
Կարծիքներ