Կլիմայի փոփոխության պատճառով ընտանի կենդանիների մոտ ջերմային կաթված ստանալու հավանականությունը մեծացել է

Կլիմայի փոփոխության պատճառով ընտանի կենդանիների մոտ ջերմային կաթված ստանալու հավանականությունը մեծացել է

Ընտանի կենդանիների համար գլոբալ տաքացման անսպասելի վտանգ է սպասվում: Ըստ բրիտանացի գիտնականների՝ դա առաջին հերթին ազդում է ընտանի փոքր կենդանիների վրա, գրում է Lenta.ru-ն:

Մասնագետների խոսքով՝ գլոբալ տաքացումը կմեծացնի ճագարների, խոզերի, շների եւ կատուների շրջանում ջերմային կաթվածի վտանգը:

Նոթինգհեմ Թրենտի հետազոտական համալսարանի մասնագետները պարզել են, որ շները միակ ընտանի կենդանիները չեն, որոնք կարող են տառապել գլոբալ ջերմաստիճանի բարձրացման պատճառով:

Գիտնականները վերլուծել են անասնաբուժական կլինիկաների տվյալները եւ իմացել, որ այս կես տարվա ընթացքում 16 կատու է հոսպիտալացվել, ութ խոզ, երեք ճագար և 146 շուն: Շների երեք քառորդը ակտիվ զբոսնելուց հետո է սկսել վատ զգալ, իսկ յոթ տոկոսը՝ շոգ օրը մեքենայում կողպված գտնվելուց հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում