Արցախում հոսանքահարված տղամարդը, որի մոտ կլինիկական մահ էր գրանցվել, գիտակցության է եկել

Արցախում հոսանքահարված տղամարդը, որի մոտ կլինիկական մահ էր գրանցվել, գիտակցության է եկել

Հուլիսի 31-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, որի մոտ արձանագրվել է կլինիկական մահ։


Բժիշկների կողմից իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։ Դեպքը առանձնահատուկ էր, և մի խումբ բժիշկների հմուտ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։ Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում