ՆԱՏՕ-ն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ՆԱՏՕ-ն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել հայկական և ադրբեջանական ուժերի միջև ռազմական գործողությունները: Մենք խորապես ափսոսում ենք մարդկային կորուստների համար, երկու կողմերին կոչ ենք անում դեէսկալացնել իրավիճակն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-նշել է Կոլոմինան:

Նա միաժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում