Չինաստանի ուղղակի ներդրումներն Աֆրիկայի երկրներում գերազանցել են 43 մլրդ դոլարը

Չինաստանի ուղղակի ներդրումներն Աֆրիկայի երկրներում գերազանցել են 43 մլրդ դոլարը

Աֆրիկայի պետություններում Չինաստանի ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 2020 թականի վերջին գերազանցել Է 43 միլիարդ դոլարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի Մամուլի դիվանատան կողմից նոյեմբերի 26-ին հրապարակված «Չինաստանը եւ Աֆրիկան նոր դարաշրջանում. հավասարների գործընկերություն» սպիտակ գրքում:

Փաստաթղթի համաձայն՝ Չինաստանը մայրցամաքում ստեղծել է ավելի քան 3,5 հազար ընկերություն, իսկ ներդրումների ամենամեծ մասը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկություններին: Ինչպես նշված է սպիտակ գրքում, Չինաստանի ընկերություններն Աֆրիկայում ստեղծել են միլիոնավոր աշխատատեղեր, ըստ որում դրանց հաստիքի ավելի քան 80 տոկոսը կազմում են տեղացի բնակիչները:

Չինացի ներդրողների համար գերակա ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է. 2020 թվականի վերջին Չինաստանի ավելի քան 200 ընկերություններ կատարել են ընդհանուր առմամբ շուրջ 1,11 միլիարդ դոլարի ներդրումներ Աֆրիկայի 35 երկրների  ագրոհատվածում: Ինչպես ասված է սպիտակ գրքում, ներկայումս թույատրված Է շուրջ 350 տիպի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծում Չինաստան Աֆրիկայից, ինչն օժանդակում է երկկողմ առեւտրի աճին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում