Թուրք ծովակալը գնահատել Է Ռուսաստանի արձագանքը Սեւ ծովում ԱՄՆ-ի վարժանքներին
ԱՄՆ-ը Թուրքիային հրահրում Է քայլերի, որոնք ուղղված են ՌԴ-ի դեմ, եւ թուրքական իշխանությունների տրամաբանությունը հասկանալը, որոնք ենթարկվում են դրան, անհնար Է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեմ Գյուրդենիզը՝ մեկնաբանելով Մոսկվայի արձագանքը Սեւ ծովում ամերիկա-թուրքական զորավարժություններին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի համատեղ վարժանքները, որոնք փետրվարին անցկացվել են Սեւ ծովի ջրատարածքում ռուսաստանյան ափի մերձակայքում, ունեն հակառուսական ուղղվածություն եւ սպառնում են խաղաղությանն ու կայունությանը: «Թուրքիան այսօր գտնվում Է պաշարման մեջ, նրան շրջապատում Է ոչ միայն Արեւմուտքը, այլեւ արաբական երկրները, որոնք գործում են նրա հետ համատեղ: Բայց այն, որ արեւելքում գտնվում են Ռուսաստանը եւ Իրանը, զսպման գործոն են Թուրքիայի հակառակորդների համար: Եթե նրանք չլինեին, իմպերիալիստական ուժերը ճիշտ այնպես, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, վաղուց երկիրը բաժան-բաժան կանեին»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը գտնվում Է նույնպիսի վիճակում: «ՆԱՏՕ-ն տարեցտարի ՌԴ-ի վրա մեծացնում Է ճնշումը Բալթյան երկրների, Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Վրաստանի միջոցով:
ԱՄՆ-ը բարեիբաց հայտարարում Է, որ ինքն Էլ ավելի ինտենսիվորեն կօգտագործի այդ երկրներին: Թուրքիային հարկադրում են նույնպիսի դեր խաղալ Սեւ ծովում՝ խրախուսելով ձեռնարկել ձայլեր, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ»,-նշել Է Գյուրդենիզը: «Թուրքիային եւ Ռուսաստանին ավելի քան հարյուր տարի հաջողվում Է ամրապնդել համագործակցությունը, պահպանել հավասարակշռությունը եւ փոխադարձ հարգանքը: Վերջին տասնամյակներին Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը եւ ԱՄՆ-ի սադրանքներին, կատարելությամբ անցկացնում Է այդ գիծը: Թուրքիայի ինչին Է պետք նման աշխարհաքաղաքական փոթորկի ժամանակ Սեւ ծովում համատեղ վարժանքներ անցկացնել ամերիկյան նավերի հետ, պաշտպանել նրա ռազմավարական ռմբակոծիչները, անհնար Է հասկանալ»,-հավելել Է պաշտոնաթող ծովակալը:
Կարծիքներ