Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերի շրջանակում հանդես է եկել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը Ժնևում հանդես է եկել հյուրախաղերով` մասնակցելով «Puplinge Classique» միջազգային երաժշտական 15-րդ փառատոնին:
Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի է ունեցել «Victoria hall»-ում, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ մաեստրո Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ: Նվագախմբի ելույթն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատանքին:
Սա նվագախմբի հյուրախաղերի առաջին կանգառն էր՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
Կարծիքներ