Երկրներ, որոնց հաջողվել է խուսափել կորոնավիրուսից
Համաճարակի տարածման աշխարահագրությունը շարունակվում է ընդլայնվել, մինչև հիմա աշխարհում հաստատվել է COVID-19-ի ավելի քան 278 միլիոն դեպք։ Վիրուսն անընդհատ մուտացիայի է ենթարկվում։ Ըստ ԱՀԿ-ի՝ նոյեմբերի սկզբին հայտնաբերված omicron շտամն արդեն գրանցվել է աշխարհի 110 երկրներում։ Պաշտոնական տվյալներով՝ աշխարհում մնացել է ընդամենը 4 երկիր, որոնք չեն տուժել կորոնավիրուսից, հայտնում է Росийская газета-ն։
Առաջին երկու երկրները Թուրքմենստանն ու Հյուսիսային Կորեան են, որտեղ իշխանությունները չեն հաստատում կորոնավիրուսային ոչ մի դեպք։
Թուրքմենստանում համաճարակի հենց սկզբից խիստ սահմանափակումներ են կիրառվել բեռնափոխադրումների և երկիր մուտք գործելու ուղղությամբ։ Հուլիսի սկզբին 18 և բարձր տարիքի բոլոր բնակիչների համար մեկնարկել է պարտադիր պատվաստումների գործընթացը։ Այս պահին Թուրքմենստանի Հանրապետությունում պատվաստված է բնակչության 80 տոկոսը։
Հյուսիսային Կորեայում համաճարակին դիմակայելու համար սահմանվել է ամենախիստ կարանտինը։ Այս երկիրն առաջիններից մեկն էր, որը սահմանափակումներ մտցրեց COVID-19-ի դեմ։ Դադարեցվեցին ուղևորափոխադրումները, սկսվեց արտերկրից ապրանքների զանգվածային ախտահանումը։ Հասարակական սննդի վայրերում արգելվում էր հինգից ավելի մարդ հավաքվելը, պարտադիր էր մշտապես դիմակ կրելը, ձեռքերի ախտահանումը։
Այս մեկուսացման պատճառով Օվկիանիայի երկու կղզի պետությունները ևս զերծ են մնացել կորոնավիրուսից։ ԱՀԿ-ի տվյալներով՝ Նաուրու փոքրիկ նահանգն է, որն ունի ընդամենը 10930 բնակիչ և Խաղաղօվկիանոսյան պետություն Պոլոնեզիայի Տուվալուն։
Կարծիքներ