Դեռեւս վաղ է մտածել համավարակի ավարտի մասին. Եվրահանձնաժողովի ղեկավար
Նոր կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին դեռեւս վաղ է մտածել, տեսաուղերձում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Համավարակի ավարտը մոտ չէ»,-ասել է նա:
«Համավարակն ավարտելու համար անհրաժեշտ է, որ բնակչության մինչեւ 70 տոկոսը պատվաստվի»,-գրել է նա թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ ԵՀ-ում նշել են, որ վիրուսի տարածման դեմ անհրաժեշտ է պայքարել համաշխարհային մակարդակում, քանի որ աշխարհի մի մասում մարդիկ չեն լինի անվտանգ, քանի դեռ մյուս մասում անվտանգությունը չի ապահովվել:
Եվրահանձնաժողովը պայմանավորվել է ԵՄ-ի համար կորոնավիրուսի դեմ ավելի քան 2 միլիոն պատվաստանյութ ձեռքբերելու մասին, որոնք կհայտնվեն շուկայում, եթե բարեհաջող անցնեն բոլոր կլինիկական փորձարկումները եւ ստուգումները: Առաջին պատվաստանյութը կարող է ստանալ անհրաժեշտ թույլտվությունը ԵՄ-ում արդեն դեկտեմբերին:
Ընդ որում՝ Եվրամիության բնակչությունը կազմում է շուրջ 500 միլիոն մարդ: Եվրահանձնաժողովը պայմանավորվել է պոտենցիալ պատվաստանյութն արտադրող ընկերությունների հետ, ստեղծել դրանց դեղամիջոցի տարածման հնարավորությունը նաեւ աշխարհի ուրիշ երկրներին մատակարարելու համար:
Կարծիքներ