Սամարայի մարզի գործարաններից մեկում պայթյունից 6 մարդ է մահացել
Ռուսաստանի Սամարայի մարզի «Պրոմսինթեզ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Չապաևսկի «Պրոմսինթեզ» գործարանի արտադրամասում վերանորոգման աշխատանքների ժամանակ սարքավորումների ապամոնտաժման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ութ մարդ վիրավորվել է, որոնցից վեցը մահացել են», - ասել է աղբյուրը։
«Պրոմսինթեզ»-ը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում արդյունաբերական պայթուցիկ նյութերի հիմնական արտադրողներից է:
Կարծիքներ