ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին Ուկրաինային տրամադրել ռազմական օգնության նոր փաթեթ
ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին Ուկրաինային տրամադրել զենքի և ռազմական տեխնիկայի հաջորդ խմբաքանակը։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Առաջիկա օրերին կլսեք ևս մեկ հայտարարություն այն մասին, որ Միացյալ Նահանգները [Ուկրաինային] էլ ավելի մեծ ռազմական օգնություն կտրամադրի», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նա չի ճշտել այս փաթեթի չափերն ու անվանակարգը։
Կարծիքներ