Մալավիում Ֆրեդի ցիկլոնը 326 մարդու կյանք է խլել
Մալավիում «Ֆրեդի» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 326-ի, հինգշաբթի հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Մալավիի աղետների արձագանքման գործակալությանը։
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտնել էին 225 զոհվածների մասին։
«Ֆրեդի» ցիկլոնը հարվածել է Մալավիին մարտի 13-ի գիշերը։ Այն բերել է հորդառատ անձրևներ, որոնք հանգեցրել են բազմաթիվ սողանքների։ Ամենաշատը տուժել են երկրի հարավային շրջանները, այդ թվում՝ Բլանտայր քաղաքը։ Նրանք աղետի ռեժիմում են։ Մալավիայի նախագահ Լազարուս Չակվերան դիմել է միջազգային հանրությանը շտապ մարդասիրական օգնության խնդրանքով։ Երկիրը երկշաբաթյա սուգ է հայտարարել մահացածների համար։
Կարծիքներ