Փակ քննարկում ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Փակ քննարկում ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

«ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ,

 

Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի)՝ ժամը 16:00-ին, Երևանում կկայանա իմ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով՝ Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

 

Հանդիպման ընթացքում ներկայացնելու եմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։

 

Հանդիպումը տեղի կունենա Երևանի «Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի:

 

Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ: 

 

Հ․Գ․ Խնդրում եմ հանդիպմանը գալ դիմակներով»,- գրառման վերջում ավելացրել  է Արտակ Բեգլարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում