Կրակոցներն եղել են ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ գիշերը Հայաստանի հանրապետության ամբողջ սահմանի երկանյքով հակառակորդի կողմից մոտավորապես 120 կրակոցներ են եղել: Այս մասին այսօրհրավիրված ասուլիսում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտեց, որ հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, բայց չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ:
«Գործողությւոններն իրականացվել են Տավուշի ամբողջ սահմանագոտի երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում»,-ասաց Հովհաննիսյանը:
Կարծիքներ