«Դոնալդ Թրամփն անհամապատասխան նախագահ է այս երկրի համար»․ Միշել Օբաման ամերիկացիներին կոչ է արել քվեարկել Բայդենի օգտին |tert.am|

«Դոնալդ Թրամփն անհամապատասխան նախագահ է այս երկրի համար»․ Միշել Օբաման ամերիկացիներին կոչ է արել քվեարկել Բայդենի օգտին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Դեմոկրատական կուսակցության այս տարվա ազգային համագումարի առաջին օրը եզրափակել է հուզիչ ելույթով, գրում է HuffPost-ը։

Իր գրեթե 19 րոպեանոց ելույթում Միշել Օբաման դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի վարած պառակտման քաղաքականությունը, նրա ոչ կոմպետենտությունը և «կարեկցանքի լիակատար բացակայությունը»: Նա ամերիկացիներին կոչ է արել նոյեմբերին ընտրատեղամասեր գնալ և քվեարկել նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի օգտին։

«Դոնալդ Թրամփն անհամապատասխան նախագահ է մեր երկրի համար»,-ասել է Օբաման համագումարից առաջ նկարահանված տեսաուղերձում՝ հավելելով․ «Նա ավելի քան բավարար ժամանակ ուներ, որպեսզի ապացուցեր, որ կարող է հաղթահարել այդ աշխատանքը, բայց նա ակնհայտորեն ձախողեց»։

Նա հավելել է, որ եթե «գոնե ինչ-որ հույս ունենք վերջ դնելու այդ քաոսին, պետք է քվեարկել Ջո Բայդենի օգտին այնպես, կարծես դրանից է կախված մեր կյանքը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում