«Ինտեր»-ը Եվրոպայի լիգայի եզրափակիչում է

«Ինտեր»-ը Եվրոպայի լիգայի եզրափակիչում է

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երկրորդ ուղեգիրը նվաճեց Միլանի «Ինտեր»-ը:

 Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում մրցեցին Դոնեցկի «Շախտյոր»-ը և Միլանի «Ինտեր»-ը: Իտալական ակումբը ոչ մի հնարավորություն չտվեց «Շախտյոր»-ին և հաղթեց 0:5 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը (դուբլ), Դանիլո Դամբրոզիոն և  Ռոմելու Լուկակուն (դուբլ):

Եվրոպայի լիգայի եզրափակիչում, որը կկայանա օգոստոսի 21-ին, կմրցեն «Սևիլիա»-ն և «Ինտեր»-ը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում