Մենք ստացանք և արդյունք, և դիտարժան ֆուտբոլ․ Մելիքյան

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում այսօր Երևանի «Փյունիկը» երրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել էր Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։
Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․
«Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց ես գոհ եմ։ Մենք ստացանք և՛ արդյունք, և՛ դիտարժան ֆուտբոլ։ Դա ոչ հաճախ է լինում։ Մենք ուսումնասիրել էինք մրցակցի խաղը, կարողացանք օգտագործել նրանց թույլ կողմերը։
24 ժամ ունենք վայելելու այս հաղթանակը, իսկ հետո պետք է մոռանալ այս հանդիպումը և աշխատել։ Շատ շնորհակալ եմ երկրպագուներից, նրանք մեզ շատ օգնեցին»,- ասել է մասնագետը։
Կարծիքներ