Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմասնակցի Գրքի միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարի բացմանը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմասնակցի Գրքի միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարի բացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը 2024 թվականի մարտի 5-9-ը ներառյալ կգործուղվեն Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև՝ մարտի 5-8-ը, Ցյուրիխ՝ մարտի 8-9-ը)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, նրանք կմասնակցեն Ժնևի «Palexpo» միջազգային ցուցահանդես-կոնգրես կենտրոնում կազմակերպվող Գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավարի բացմանը, կհանդիպեն հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների,  գործարար շրջանակների հետ և կքննարկեն համագործակցության հետագա ուղիները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում