Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում, որում տեղեկացրել է, որ ինքնաթիռում է ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և մեկնում են ԱՄՆ՝ Վաշինգտոն:
Աննա Հակոբյանը հայտնել է՝ երկար ժամանակով հասանելիություն չի ունենա ինտերնետային կապին և հնարավորություն չի ունենա շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հիշել են՝ այսօր իր տարեդարձն է:
«Երախտապարտ եմ բոլորին շնորհավորանքների և մաղթանքների համար: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, մինչև վերադառնանք»,- ասում է տեսանյութում Աննա Հակոբյանը:
Կարծիքներ