Զելենսկին պնդում է,որ ԱՄՆ-ի կողմից հատկացված օգնությունը չի գերազանցել 100 մլրդ դոլարը

 Զելենսկին պնդում է,որ ԱՄՆ-ի կողմից հատկացված օգնությունը չի գերազանցել  100 մլրդ դոլարը

Սպիտակ տանը՝ Թրամփի և Վենսի հարձակումից հետո, Զելենսկին հարցազրույց է տվել Fox News-ին։

Նա նշել է, որ երբ նախագահները պատասխանում են հարցերին, փոխնախագահ Վենսի կողմից կողքից խցկվելը և մեկնաբանություններ անելը կոռեկտ պրակտիկա չէր և դա սրեց վիճակը։ Զելենսկին հակադարձեց նաև Թրամփի այն ասածին, որ ամերիկյան բանվորների առկայությունը, ըստ մետաղների նոր պայմանագրի, Ուկրաինայում կդառնա անվտանգության երաշխիք։ Նա ասաց, որ Պուտինի հարձակման պահին, օկուպացված ուկրաինական տարածքներում աշխատում էին 20-ից ավել ամերիկյան ընկերություններ իրենց աշխատակիցներով և դա չի կանգնեցրել Պուտինին։

Ու դա չաշխատող տարբերակ է։ Զելենսկին նշում է, որ ԱՄՆից ստացել են 67 մլրդ դոլարի զենք, որի թղթերը մաքսատներով կան։ 31,5 մլրդ դոլար ստացել են բյուջետային օգնություն ԱՄՆ-ից։ Այսինքն մոտ 100 մլրդ դոլար։ Բոլորի թղթերը տվել են նաև ամերիկացիներին և պետք է այլ թվեր ներկայացնել։ Ի դեպ Զելենսկուն կողքից հուշում էին թարգմանությունը, եթե ինչ-որ բառեր անհասկանալի էին անգլերեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում