Նախագծվում է Ռայնիսի 1 շենքի վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը, ինչպես նաև քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։
Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը։
Կարծիքներ