ԱՄՆ-ում պարզել են Կապիտոլիումի մերձակայքում ոստիկանին ծեծած տղամարդու ինքնությունը

ԱՄՆ-ում պարզել են Կապիտոլիումի մերձակայքում ոստիկանին ծեծած տղամարդու ինքնությունը

Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պարզել են այն մարդու ինքնությունը, որը ոստիկանին դրոշաձողով ծեծել Էր ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքի մերձակայքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ. պարզվել Է, որ նա Արկանզասի նահանգի բնակիչ Է: Այդ մասին հաղորդել Է տեղական KATV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյին:

Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, Փիթեր Ֆրանսիս Սթեգերի ինքնությունը պարզվել Է ծեծելու տեսանյութը Twitter-ում հրապարակվելուց հետո: Տեսանյութերից մեկում պատկերված Է, թե ինչպես Է Սթեգերը Վաշինգտոնի ոստիկանության աշխատակցին մի քանի անգամ հարվածում ամերիկյան դրոշի ձողով, ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցը պառկած Է գետնին: Անկարգությունների մասնակիցները ոստիկանության աշխատակցին քարշ Էին տալիս Կապիտոլիումի աստիճաններով, դեմքով ներքեւ տապալել Էին գետնին եւ հարվածներ Էին հասցնում գլխին ու իրանին: Ոստիկանի անունը չի բացահայտվում:

«Բոլորը, ովքեր գտնվում են այնտեղ (Կապիտոլիում շենքում), մատնիչներ են, որոնք դավաճանել են երկիրը»,-Սթեգերն ասում Է տեսանյութերից մեկում: Մարդկանցից մեկը, որը տեսանյութում ճանաչել Է Սթեգերին, իշխանություններին հայտնել Է, որ նրա հետ խոսել Է անկարգություններց հետո: Սթեգերը խոսակցության ընթացքում հայտարարել Է, որ ոստիկանին շփոթել Է ծայրահեղ ձախ շարժման մասնակցի հետ, թեեւ աշխատակիցը համազգեստով Է եղել: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Սթեգերը ձերբակալվել Է եւ դատարանի առջեւ կկանգնի հունվարի 15-ին: Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել:

Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը ընդհատվել Է, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում