ԵԼ․ Ռոման առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթեց Բրագային․ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին
Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել էր «Բրագային»։
Պաուլո Ֆոնսեկայի սաները առաջին խաղում հյուրընկալվելիս առավելության հասան մրցակցի նկատմամբ 2-0 հաշվով։ Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն։
Երկրորդ կեսի միջնամասում «Ռոման» թվային առավելություն ստացավ, «Բրագան» մնաց 10 հոգով։ Խաղավերջում աչքի ընկավ նաև Բորխա Մայորալը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ողջ հանդիպմանը։
Կարծիքներ