Մասկը սահմանափակել է «Թվիթեր»-ով օրական դիտվող գրառումների քանակը

Մասկը սահմանափակել է «Թվիթեր»-ով օրական դիտվող գրառումների քանակը

«Թվիթեր»-ի օգտատերերն այլևս չեն կարողանա դիտել անսահմանափակ թվով թվիթներ, այժմ ցանցի ներսում ընթերցման համար հասանելի հաղորդագրությունների քանակի օրական սահմանափակում կա: Նորամուծությունների մասին հայտարարել է ընկերության սեփականատեր, ամերիկացի գործարար ու միլիարդատեր Իլոն Մասկը։

Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է բաց էջերից տվյալների հավաքագրման «ծայրահեղ մակարդակի» և «համակարգի մանիպուլյացիայի» դեմ պայքարով։

Ինչպես բացատրել է Մասկը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, սահմանափակումները ժամանակավոր են լինելու։

Այժմ ստուգված օգտատերերը կկարողանան օրական դիտել 6000 գրառում, չստուգված օգտատերերը՝ 600 թվիթ, իսկ նոր և չհաստատված հաշիվները՝ 300:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում