Փորձում ենք անհատական լուծումներ տալ. Անահիտ Ավանեսյանը զինծառայողներին նշանակված բացառիկ դեղերի մասին

Փորձում ենք անհատական լուծումներ տալ. Անահիտ Ավանեսյանը զինծառայողներին նշանակված բացառիկ դեղերի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պատերազմի ընթացքում առողջության խեղում ստացած զինծառայողներին նշանակված դեղերին, որոնք ներառված չեն նախարարության հաստատած անվճար դեղերի ցանկում: Ըստ Ավանեսյանի՝ 2018 թ. նախարարի հրամանով անվճար դեղերի ցանկը վերահաստատվել է, նաև ընդլայնվել է շահառուների խումբը, որոնք այդ հիմնական դեղերի ցուցակից օգտվում են:

«Կան բացառիկ նշանակումներ, որոնք այս ցանկի մեջ չեն մտնում, մենք փորձում ենք անհատական լուծումներ տալ՝ Պաշտպանության նախարարության հետ համագործակցելով, և դժվար է ընդհանրական լուծում տալ, որովհետև դրանք «սպեցիֆիկ», իրարից տարբերվող դեղեր են, փորձում ենք անհատական կերպով ամեն մեկին անդրադառնալ»,- վստահեցրեց նախարարը:

«Զինծառայողները առանձին խումբ են, և անկախ հաշմանդամության կարգից՝ նրանք ամբողջական փաթեթից օգտվում են՝ անկախ նրանից՝ ունե՞ն հաշմանդամության խումբ, թե՞ ոչ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում