Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու Mercedes-ը

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու Mercedes-ը

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում  Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի  կինոՀայրենիքի  խաչմերուկում  բախվել են  Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում