Պետբյուջե է վճարվել 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն․ հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների մասին տեղեկատվությունը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։
Հատկանշական է, որ առաջին տասնյակում ԶՊՄԿ-ի, «Գազպրոմ Արմենիայի և «Գրանդ Տոբակոյի» հետ տասնյակում են հայտնվել նաև «Վայլդբերիզը», «Ամերիա» բանկը և «Արդշին» բանկը, որոնք անցած տարի տասնյակ չեն մտել։
Կարծիքներ