Կարմիր խաչից հերթական աջակցությունը Արցախի ԱԻՊԾ-ին

Կարմիր խաչից հերթական աջակցությունը Արցախի ԱԻՊԾ-ին

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը տրամադրել է վիրակապական գործիքների հավաքածու՝ որոնք պարունակում են վիրակապեր, հակասեպտիկներ և առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ այլ պարագաներ, տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

«Նվիրաբերված իրերը նախատեսված են ԱԻՊԾ-ի առաջին օգնության հավաքածուները համալրելու, ինչպես նաև համանուն դասընթացների ժամանակ օգտագործելու համար:
Այս աջակցությունը երկու կառույցների համագործակցության բաղկացուցիչ մասն է։
ԿԽՄԿ-ի օգնությամբ ԱԻ ծառայության մասնագետներն ամեն տարի անցնում են վերապատրաստում և իրենց հերթին առաջին օգնության դասընթացներ կազմակերպում տարբեր համայնքներում, պետական ու մասնավոր հիմնարկներում:
ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներին շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և ցուցաբերած հերթական աջակցության համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում