Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները:
Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել են պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և նվագախմբի համերգային կատարումները:
Երեխաների համար կազմակերպվել է նաև ժամանցային-մշակութային միջոցառում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթացել են ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով, ունկնդրել երաժշտական կատարումները և զրուցել երեխաների հետ:
Միջոցառման ավարտին միջոցառման մասնակիցները նվեր են ստացել:
Կարծիքներ