Նորվեգիան, Շվեդիան, Դանիան ASTRAZENECA-ով կորոնավիրուսի պատվաստումները դեռևս չեն շարունակում
Նորվեգիան, Շվեդիան և Դանիան կշարունակեն դադարը կապված COVID19 պատվաստումների համար «ԱստրաԶենեկա» (AstraZeneca) պատվաստանյութի կիրառության հետ, չնայած Դեղերի եվրոպական գործակալության (EMA) եզրակացությանը, որ պատվաստանյութն «անվտանգ և արդյունավետ» է:
Հաղորդում է եվրոպական «Եվրանյուզ» լրատվամիջոցը։
Սկանդինավյան երկրները հայտարարել են, որ վերանայում են EMA-ի որոշումն այն մասին, որ պատվաստանյութի օգուտները գերազանցում են դրա ռիսկերը:
Եվրոպական Միության անդամ երկրներ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան հինգշաբթի օրը հայտարարել են, որ նախատեսում են վերսկսել AstraZeneca-ով պատվաստումները ԴԵԳ-ի հայտարարությունից հետո:
«Նորվեգիայում տեղի ունեցած մի քանի լուրջ դեպքերի պատճառով մենք ցանկանում ենք մանրակրկիտ վերանայել իրավիճակը մինչև եզրակացություն անելը», - «Եվրանյուզի» փոխանցմամբ՝ ասել է Նորվեգիայում Հանրային առողջության ինստիտուտի Ինֆեկցիայի վերահսկման բաժանմունքի տնօրեն Գեյր Բյուքհոլմը:
Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը հայտնել է, որ իրենց ազգային կարգավորիչը հետաքննում է երկրում արյան մակարդախցանի (տրոմբ) դեպքերը: «Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ մենք կկարողանանք որոշել, թե ապագայում ինչպես լավագույնս օգտագործել այս պատվաստանյութը», - նշել է շվեդ համաճարակաբան Անդերս Տեգնելլը:
Դանիայում առողջապահական մարմինը հայտնել է, որ «AstraZeneca-ի COVID-19 պատվաստանյութով պատվաստումից հետո նկատվել են ծանր, բայց հազվագյուտ մակարդախցանի դեպքեր»:
Հինգշաբթի օրն ավելի վաղ Նորվեգիայի բժշկական թիմը հայտնել է, որ կապ կա AstraZeneca պատվաստանյութի և տրոմբի միջև: «Մենք արդյունքներ ենք ձեռք բերել, որոնք կարող են բացատրել մեր հոսպիտալացված հիվանդների կլինիկական ընթացքը», - EMA-ի ճեպազրույցից մի քանի ժամ առաջ ասել էր Օսլոյի համալսարանական հիվանդանոցի արյունաբանության պրոֆեսոր Պոլ Անդրե Հոլմեն: «Այս բուժառուններն ունեին հզոր իմունային արձագանք, որը հանգեցրեց հակամարմինների ձևավորմանը, որոնք կարող են ազդել թրոմբոցիտների վրա ու դրանով իսկ հանգեցնել արյան տրոմբի», - ասել էր նա։
Նորվեգիան, որտեղ մոտ 120,000 մարդ ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը, ունեցել է լուրջ կողմնակի բարդությունների վեց դեպք, որոնցից երկուսը մահացու են եղել:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Euronews-ը լսել է մի քանի փորձագետների, ովքեր քննադատել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը դադարեցնելու երկրների որոշումը: EMA-ի հայտարարությունից հետո Իտալիան ասել էր, որ ուրբաթ օրը կվերսկսի AstraZeneca-ով պատվաստումների իր տարածումը: Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Գերմանիան նույնպես հայտարարել էին նմանատիպ քայլերի մասին: Ֆրանսիայի կառավարության պաշտոնյաները հայտնել էին, որ վարչապետ Ժան Կաստեքսը պատվաստանյութը կստանա ուրբաթ կեսօրին՝ ցնցումների նկատմամբ կառավարության վստահությունը ցույց տալու համար:
Կարծիքներ