Ադրբեջանում ավելացել է վարկային Պորտֆելի ընդհանուր ծավալը
Ադրբեջանում ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ավելացել է վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը։ Մասնավորապես, վարկային ոլորտում բանկային ներդրումները ավելացել են 0,6 տոկոսով, ընդ որում՝ բիզնես վարկերի ծավալը ավելացել է 0,6 տոկոսով, հիփոթեքային վարկերի ծավալը ավելացել է 3,2 տոկոսով։
Որքան էլ հետաքրքրական է, սակայն սպառողական վարկերը նվազել են 0,7 տոկոսով։
Ի դեպ, փետրվար-մարտ ամիսներին արտարժույթի պահանջարկը նվազել է, ընթացիկ տարվա հունվարի համեմատությամբ։
Կարծիքներ