Ռուսաստանը Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը կպահպանի հունիսի 1-ից հետո

Ռուսաստանը Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը կպահպանի հունիսի 1-ից հետո

Ռուսաստանը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը սահմանափակ ռեժիմով կպահպանի հունիսի 1-ից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին մոտ երկու աղբյուր։

Թուրքիա թռիչքների ներկայիս սահմանափակումները գործում են մինչև հունիսի 1-ը ։

Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով, չվերթների քանակը կրճատվել է մինչև շաբաթական երկու չվերթ՝ փոխադարձ հիմունքներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում