ԵՄ-ն հայտարարել է, որ իրենք չեն կարող երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը
Եվրամիությունը չի կարող անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային, քանի որ այն ռազմական կազմակերպություն չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Եվրամիությունը աջակցում է Ուկրաինային տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Մենք տրամադրում ենք եվրոպական ֆինանսավորում զենքի մատակարարման համար։ Այնուամենայնիվ, անվտանգության երաշխիքների հարցը Եվրամիության համար չէ, քանի որ այն ռազմական կազմակերպություն չէ։ Այս հարցը պետք է ուղղվի ՆԱՏՕ-ին և կոնկրետ երկրներին, մենք կարող ենք միայն աջակցել նրանց»,- ասել է Ստանոն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ն կմասնակցի Կիևի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ խորհրդակցություններին։
Կարծիքներ