«Բավարիայի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի է
«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարիերան կշարունակի «Բավարիայում»: Այս մասին հաղորդում է «Լայպցիգի» թվիթերյան էջը:
33-ամյա մասնագետը կգլխավորի մյունխենյան ակումբը այս տարվա հուլիսի 1-ից: Երկու ակումբներն էլ հաստատել են տեղափոխությունը: «Բավարիան» հայտարարել է, որ համաձայնության են եկել ներկայիս ղեկավարի՝ Հանս Ֆլիկի պայմանագրի խզման մանրամասների շուրջ:
Կարծիքներ