Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հիշեցնենք, որ շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։ Նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։
Կարծիքներ