Պենտագոնը չի բացառել ամերիկյան ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը

Պենտագոնը չի բացառել ամերիկյան ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը

ենտագոնը չի բացառել, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը Եվրոպայում կարող են ուղղվել դեպի Ուկրաինա՝ աջակցելու տարհանմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 2-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկյան ուժերը կարող են հնարավոր տարհանմանն աջակցել, Կիրբին ասել է. «Մեր ուժերը պատրաստ են տարբեր առաքելություններ իրականացնել, և նրանք պատրաստ կլինեն տարբեր պարտականությունների կատարմանը»:

Նա ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցելու Ուկրաինայում ռազմական գործողություններին: Այդուհանդերձ, նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել ամերիկյան ուժերի առաքելության ու Եվրոպա ուղարկելու հստակ ժամանակացույցի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում