Ford Motor ընկերությունը կսահմանի ճկուն ժամանակացույց ամռանն աշխատակիցներին գրասենյակ վերադարձնելու հարցում

Ford Motor ընկերությունը կսահմանի ճկուն ժամանակացույց ամռանն աշխատակիցներին գրասենյակ վերադարձնելու հարցում

Ford Motor ավտոարտադրողը հույս ունի, որ շուրջ 86 000 աշխատակիցների մեծամասնությունը, որոնք աշխատում են հեռավար,  կվերադառնան գրասենյակներ եւ արտադրամասեր ամռանը, եւ կսկսեն աշխատել նոր խառը աշխատանքային ժամանակացույցով, հաղորդում է «Ինտերդաքս»-ը:

Դա աշխատակազմին ավելի մեծ հնարավորություններ կտա ընտրելու, թե երբ գնալ գրասենյակ, համարում են ընկերությունում:

Ընկերություն մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Քրիսթեն Ռոբինսոնն ասել է, որ գրասենյակ աշխատակիցների վերադարձը սպասվում է ոչ շուտ, քան հուլիսը: Հեռավար աշխատանքի չափը կորոշվի նրանց պաշտոնի պարտականություններից եւ ղեկավարության որոշումից:

«Վերջին տարվա ընթացքում մենք հասկացել ենք, որ մեր պատկերացումներն աշխատանքի եւ այն մասին, թե ինչ է անհրաժեշտ աշխատակիցներին, փոխվել են»,-նշել է Ռոբինսոնը:

Ford-ում նոր ժամանակացույցի մասին որոշումն ընդունել են վերջին տարվա ընթացքում անձնակազմի շրջանում իրականացված մի շարք հարցումների արդյունքում: Մարդկանց հարցրել են հեռավար աշխատանքի ամսին իրենց նախասիրությունների եւ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկության մասին:

Ռոբինսոնը նշել է, որ իրենց աշխատակիցների մեծ մասը պատրաստվում է պատվաստվել: Ford-ը դա չի պահանջում, սակայն տրամադրում է տեղեկատվություն եւ միջոցներ պատվաստվելու որոշում կայացրած մարդկանց:

Ընկերությունը շարունակում է պահանջել աշխատակիցներից դիմակ կրել եւ պահպանել սոցիալական հեռավորությունն առնվազն մինչեւ սույն թվականի տարեվերջ, նշել է Ռոբինսոնը:

Ford-ն առաջարկել է աշխատաժամանակի այլընտրանքային տարբերակներ, օրինակ, 10-ժամյա աշխատանքային օր շաբաթական չորս անգամ ավանդական հնգօրյա աշխատանքային շաբաթվա փոխարեն, սակայն Ռոբինսոնն ասել է, որ այդպիսի տարբերակների նկատմամբ հետաքրքրությունը ցածր էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում