Տեսալսողական մեդիայի կողմից Գյումրիում նախընտրական քարոզչության կարգի խախտում չի արձանագրվել. ԿԸՀ

ՀՌՀ գործընկերները տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության(մարտի 15-ից 20-ը) սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել:
Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
«Վերջիններս չունենալով օրենսդրական որևէ պարտավորություն (բացառությամբ հանրային հեռարձակողի), հանրային լայն իրազեկվածությունն ապահովելու համար պարբերաբար հեռարձակում են նաև ԿԸՀ պատրաստած սոցիալական հոլովակները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ