Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»

Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը հորդորել է չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ։

«Մի քանի անգամ կոչ եմ արել դադարեցնել մեր քաղաքացիների անդորրը սադրանքներով խաթարել։ Եթե համարձակություն ունեք, հաշիվ տվեք կոռուպցիայի, գողության, ստացած կաշառքների, կատարված խախտումների համար, եթե երաշխավորում եք ընթացիկ քննության մեղադրանքը և ձերբակալվածներին, դուրս եկեք և բացահայտ ասեք։ Եթե մտադիր չեք դա անել, մի խաղացեք մարդկանց նյարդերի վրա։ Մի՛ ուղղեք մարգինալ ձախ կազմակերպություններին, որոնց կարգախոսներն ու մտածելակերպը որդեգրել եք, ոստիկանության դեմ»,- ասել է Էրդողանը՝ հասարակությանն ուղղված ուղերձում։

Ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ստամբուլում ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության համար ցույցի դուրս եկած  քաղաքացիներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում