Ո՞ր մթերքներն են օգտակար COVID-19-ից հետո վերականգնվելու համար
Կորոնավիրուս տարած մարդկնաց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում պղպեղ ավելացնել, հատկապես` բուլղարական: Նման խորհրդով է հանդես եկել սննդաբան Անդրեյ Կնյազկովը (Ռուսաստան): Նրա խոսքով` վիտամին C-ի պարունակությամբ բուլղարական պղպեղի հետ կարող է համեմատվել միայն մասուրը:
«Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի եթերում մասնագետը նշել է, որ բոլոր պղպեղի տեսակներն էլ օգտակար նյութեր` ալկալոիդներ են պարունակում, ուստի ցանկացած պղպեղ կօգնի օրգանիզմին ավելի արագ վերականգնվել հիվանդությունից հետո: Սեւ պղպեղը, օրինակ, պիպերին է պարունակում, որը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը:
Իր հերթին, ֆիտոթերապեւտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը (Ռուսաստան) նույնպես կարծում է, որ կորոնավիրուսային վարակից վերականգնելու համար անհրաժեշտ է սննդակարգի մեջ կարմիր, սեւ կամ երկար պղպեղ ավելացնել: Մասնագետի խոսքով` պղպեղը մեծացնում է արյան շրջանառությունը, տաքացնում է եւ օգնում է մաքրել վնասակար մթերքները:
Կարծիքներ