Մեր նորակառույց դղյակը Ջրվեժում. այնտեղ երբևէ մանկապարտեզ չէր եղել. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ նշելով, որ դրանցում նորակառույց «դղյակն» է Ջրվեժում։
«Ջրվեժում երբևէ մանկապարտեզ չի եղել՝ անգամ խորհրդային տարիներին, իսկ այսօր գյուղն ունի ժամանակակից մանկապարտեզ՝ նախատեսված 190 երեխայի համար։
Բարով վայելեք Ջրվեժի սիրելի փոքրիկներ»,- գրել է Չախոյանը:


Կարծիքներ