Սունակը կոչ է արել ազատ արձակել Կարա-Մուրզային
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կոչ է արել ազատ արձակել Ռուսաստանում դատապարտված հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային: Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է Twitter-ի իր էջում։
«Սա հուսահատությունից թելադրված և ոչնչի վրա հիմնված որոշում է: Կարա-Մուրզայի բողոքը բավարարելուց հրաժարվելն արդարացում չունի: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Միացյալ Թագավորությունը աջակցում է նրան և նրա ընտանիքին»,- գրել է Սունակը:
Կարծիքներ