Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը թայ-բրեյքում պարտվեց Ուկրաինային

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակիչ փուլում պարտվեց Ուկրաինայի թիմին:
Արագ շախմատի առաջին խաղում մեր շախմատիստուհիները հաղթեցին 3:1 հաշվով, սակայն երկրորդում պարտություն կրեցին` 0,5:3,5: Հաղթողին որոշելու համար անցկացվեց կայծակնային խաղ, որն ավարտվեց ուկրաինուհիների առավելությամբ` 3:1:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթներն աշխարհի թիմային առաջնությունում:
Կարծիքներ