Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքն ապաշրջափակելու շուրջ
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելուհետ կապված:
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել:
Պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,-նշվում է կայքում:
Կարծիքներ