ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել Է Ուկրաինայի իրադրության քննարկումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել Է Ուկրաինայի իրադրության քննարկումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) փետրվարի 21-ի երեկոյան ձեռնամուխ Է եղել Ուկրաինայի իրադրության քննարկմանը: Մարմնի նիստը, որը գումարվել Է Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, սկսվել Է տեղական ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին):

Ռուսաստանից դրան մասնակցում Է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան, Ուկրաինայից՝ համաշխարհային կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան: Նիստը տեղի կունենա բաց ձեւաչափով: Նախ, ինչպես սպասվում Է, ելույթ կունենա քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Լի Կառլոն:

Ուկրաինայի արեւելքի շփման գծում իրադրությունը սրվել Է փետրվարի 17-ին: ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում հայտնել են վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից ամենաատիվ գնդակոծումների մասին: Դրանք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վնասման: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին անցկացրել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրի նիստ, որի անդամները հանդես են եկել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման օգտին:

Ավելի ուշ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել Է ԴԺՀ-ի եւ ԼժՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին: Դրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում