Չինաստանում, 3 տարեկանից սկսած, երեխաներին կպատվաստեն ընդդեմ կորոնավիրուսի
Չինաստանում 3 տարեկանից սկսած՝ երեխաները OVID-19-ի դեմ պատվաստանյութեր կստանան, գրում է startribune.com-ը՝ մանրամասնելով, որ երկրի բնակչության 76%-ը լիովին պատվաստվել է, և իշխանությունները զրոյական հանդուրժողականության քաղաքականություն են վարում վարակի նոր բռնկումների նկատմամբ։
Այսպիսով, Չինաստանը դառնում է աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկը, որը սկսել է նման վաղ տարիքից պատվաստել երեխաներին ընդդեմ կորոնավիրուսի։ Օրինակ՝ Կուբան, սկսել է պատվաստանյութերի մշակում 2 տարեկան երեխաների համար: ԱՄՆ-ն և շատ եվրոպական երկրներ թույլատրում են COVID-19-ի դեմ պատվաստել մինչև 12 տարեկաններին, թեև ԱՄՆ-ն արագորեն շարժվում է դեպի 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստումները թույլատրելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա առնվազն հինգ նահանգներում իշխանությունները վերջին օրերին ծանուցումներ են տարածել՝ հայտարարելով, որ 3-ից 11 տարեկան երեխաներին կպահանջվի պատվաստումներ կատարել:
Կարծիքներ