Իսպանիայի թագավորին և թագուհուն ցեխով ու քարերով քարկոծել են ջրհեղեղի գոտի այցելության ժամանակ

Իսպանիայի թագավորին և թագուհուն ցեխով ու քարերով քարկոծել են ջրհեղեղի գոտի այցելության ժամանակ

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան այցելել են Վալենսիայի ջրհեղեղից տուժած տարածք: Տեղի բնակիչները նրանց վրա ցեխ ու քարեր են նետել՝ մեղադրելով նրանց ոչ բավարար օգնության մեջ: 

Ոստիկանությունը հեծյալ սպաների միջոցով փորձել է վերահսկել իրավիճակը, հայտնում է UNN-ը՝ Bild-ին հղումով։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսպանիան պատուհասած ջրհեղեղների հետեւանքով արդեն մահացել է 272 մարդ։

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և նրա կինը՝ Լետիսիան, մտադիր էին այցելել Վալենսիայի ջրհեղեղի տարածք՝ անձամբ գնահատելու իրավիճակը։ Թագավորն ու թագուհին Պայպորտ են ժամանել վարչապետ Պեդրո Սանչեսի և տարածաշրջանի նախագահ Կառլոս Մեյսոնի հետ միասին։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում