COVID-19-ի բուժման համար նոր դեղամիջոցներ կպահանջվեն, եւ այն ժամանակի հետ կդառնա սեզոնային. վիրուսաբան

 COVID-19-ի բուժման համար նոր դեղամիջոցներ կպահանջվեն, եւ այն ժամանակի հետ կդառնա սեզոնային. վիրուսաբան

 COVID-19-ի բուժման համար, որը հետագայում կայուն կդառնա օգտագործվող դեղամիջոցների նկատմամբ, կպահանջվեն նոր պատրաստուկներ:

Այս կարծիքը հայտնել Է Գ.Պ.Սոմովայի անվան համաճարակաբանության եւ մանրԷակենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի (ՀԱԴՀ) կենսաբժշկության դպրոցի հիմնարար հետազոտությունների դեպարտամենտի պրոֆեսոր Միխայիլ Շչելկանովը:

«Կլինեն (ռեզիստենտային շտամներ), դա նույնպես միանգամայն ակներեւ կանխատեսում Է»,-Շչելկանովն ասել Է ՀԱԴՀ-ի ուսանողների համար դասախոսության ժամանակ՝ պատասխանելով կորոնավիրուսի ռեզիստենտային (դիմադրողական) շտամների հայտնաբերման մասին հարցին:

«Վաղ թե ուշ կհայտնվեն ռեզիստենտային տարբերակներ, դա նույնպես բոլոր վիրուսաբանները հասկանում են: Դրանից չես փախչի, հարկ կլինի փնտրել նոր քիմիական պատրաստուկներ: Սա կյանք Է, սա վիրուսաբանություն Է»,-ասել Է նա: Շչելկանովը կարծում Է, որ COVID-19-ը հետագայում կդառնա սեզոնային:

«Չպետք Է հույս ունենալ, որ վիրուսը կանհետանա առաջիկա տարիներին: Ավելի հավանական Է, որ կվերածվի սեզոնային հիվանդությունների տարրերից մեկի, ինչպես դա տեղի ունեցավ խոզագրիպ հետ, որի համավարակը եղել Է 2008-2010 թվականներին: Այն դադարեց համավարակային լինել մինչեւ 2010 թվականի ամռանը, բայց շարունակում Է ֆոնային ռեժիմով շրջանառվել մարդկանց պոպուլյացիայում:

Դրա դեմ կա հակագրիպային պատվաստանյութի տարրը: Ես հուսով եմ, որ առաջիկա տարիներին նույն բանը տեղի կունենա COVID-19-ի հետ»,-ասել Է փորձագետը: Շչելկանովը նշել Է, որ COVID-19-ով հիվանդացածների համար օգտակար Է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում